

Պատանի բնագետի հանրագիտարան
7900 AMD
- Կոդ1153
Առաջին բաժնում ընդգրկված են աշխարհագրության, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի բնագավառների եզրույթներ` իրենց անգլերեն և ռուսերեն տարբերակներով, երկրորդում՝ հիշյալ ոլորտների խոշորագույն գիտնականների հակիրճ կենսագրությունները:
Հանրագիտարանում հնարավորինս ավելացված են Հայաստանին ու հայերին վերաբերող նյութը և մի քանի խորհրդանշական հասկացություններ՝ Արարատ լեռ, Մեծամորի պատմամշակութային արգելոց-թանգարան, ծիրան, սոսի, որոնք կարևոր են երեխաների հայրենաճանաչության, հարազատ բնաշխարհի իմացության, նրանց մեջ հայրենասիրության զարգացման իմաստով։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-35-0 |
| Էջեր: | 216 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Է. Ղազարյան, Գ. Դանագուլյան, Ա. Թռչունյան, Ս. Մաիլյան, Գ. Մելիքյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 940 գրամ |