

Իմ աստղիկի թաղումը: Ալեքսանդրապոլյան եռապատում: Գիրք I
10000 AMD
- Կոդ758
Ալեքսանդրապոլյան եռապատման առաջին մասը `«Իմ աստղիկի թաղումը», արժանացել է «Գրան պրի» բարձրագույն մրցանակի «Ոսկե ասպետ» սլավոնական գրականության միջազգային ֆորումի «Արձակ» անվանակարգում (Պյատիգորսկ, Ռուսաստան, 2018):
«Իմ աստղիկի թաղումը» գիրքը «Ալեքսանդրապոլյան եռագրության» առաջին մասն է: Եվ միևնույն ժամանակ ինքնուրույն, առանձին պատմություն է: Ինքնակենսագրական: Սա շատ նենգ ժանր է, հատկապես այն դեպքում, երբ պատմվում է առաջին դեմքով: Ինքնասիրահարվածության, անամոթության սահմանին գլխավոր դերում հանդես է գալիս «ես»-ը: Բայց, զարմանալիորեն, այս գրքում հեղինակին հաջողվել է գլխավոր դերում հանդես բերել լրիվ ուրիշներին, լրիվ այլ բան: Հեղինակն ինքը ներկա է յուրաքանչյուր տողում, բայց որպես փոխանցող, որպես նկարների ալբոմ, որպես ընտանեկան մասունքների զարդատուփ, որպես խունացած թանաք՝ հին ծրարի վրա:Իսկ ո՞վ է այդ դեպքում գլխավոր հերոսը:
Քաղաքը, դրա լեզուն, որ առհասարակ չգիտի «փոխզիջում» բառը, բայց ամբողջությամբ փոխարինում է այն երախտագիտությամբ ու հոգատարությամբ: Լեզու, որում մեկ կտոր սև հացը հավասար է սիրո: Լեզու, որում «արհեստավոր» բառն ավելի հպարտ է հնչում, քան «մարդ»-ը: Գլխավոր հերոսը քաղաքն է, դրա պատմությունն ու բնակիչները: Իսկ պատմությունը հենց բնակիչների մեջ է և հակառակը, քանի որ դրանք փոխներթափանցող, մեկը մյուսից անբաժան երևույթներ են: Նույնիսկ հեռանալով, փախչելով, շիվեր արձակելով այլ աշխարհներում՝ հնարավոր չէ կտրվել սեփական արմատից ու կենդանի մնալ:
Գլխավոր հերոսը անմահ քաղաքն է` ի հեճուկս ողբերգությունների, աղետների և դրա առանձին ընտանիքների անձնական փոքրիկ դժբախտությունների: Քաղաք, որտեղ «... միայն իրականությունն ու լույս են, Ոչ մթություն կա, ոչ մահ... »: Ծիծաղ կա, և ամբողջությամբ բացակայում է պաթոսը: Եվ այդ իմաստով գիրքը կատարյալ ուղեկցորդ է:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-412-3 |
| Էջեր: | 192 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2019 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Արմեն Գասպարյան |
| Չափսեր: | 16.5 x 23 սմ |
| Լեզու: | Ռուսերեն |
| Քաշ: | 470 գրամ |