

Իմ գրքային ընկերը / գիրք-նոթատետր
2900 AMD
- Կոդ1238
«ԻՄ ԳՐՔԱՅԻՆ ԸՆԿԵՐԸ» իր տեսակով ու բովանդակությամբ առաջին ինտերակտիվ գիրք-նոթատետրն է Հայաստանում: Այն ձեր գրքային ընկերն է, որի շնորհիվ միշտ հիացմունքով կհիշեք գրքի հետ անցկացրած ժամանակը: Այն նախատեսված է բոլոր գրքասերների համար:
Գիրք – նոթատետրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
•Գրքերի վերլուծությունների համար նախատեսված բաժին, որտեղ գրում եք կարդացած գրքերի մասին ձեր վերլուծությունն ու սիրելի մեջբերումները: Այս բաժնում կբացահայտեք նաև գրքերի մասին անչափ հետաքրքիր փաստեր:
•Ինտերակտիվ գրքային հարցերի, առաջադրանքների և չելենջների բաժիններ, որոնք նախատեսված են ստեղծագործելու համար:
•Գրքային միջոցառումների բաժին, որտեղ կիսվում եք մասնակցած գրքային իրադարձությունների մասին ձեր տպավորություններով:
Այս ամենն ուղեկցվում են գրքերի և գրականության մասին ոգեշնչող փաստերով, ընթերցանության վերաբերյալ խորհուրդներով և մոտիվացնող նկարազարդումներով: «ԻՄ ԳՐՔԱՅԻՆ ԸՆԿԵՐԸ» գիրք-նոթատետրի հետ ինքնակրթվում եք, զբաղվում եք ակտիվ ընթերցանությամբ, ստեղծագործում և հաճելի ժամանց անցկացնում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| Էջեր: | 176 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Մարիամ Մկրտչյան |
| Չափսեր: | 15.5 x 21 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 370 գրամ |