• Մուտք
  • Գրանցվել
x
x

Տունը, որտեղ... Գիրք 1. Ծխամոլը

4900 AMD

  • Կոդ1028
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Երևակայական, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է խորհրդավոր, առեղծվածային միջավայրի:


Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ:


Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ ապրում են Ծխամոլը, Սֆինքսը, Կույրը, Լորդը, Տաբակին, Մակեդոնացին, Սևը և այլք: Հայտնի չէ՝ արդյոք Լորդն իսկապե՞ս սերում է վիշապների ազնվական ընտանիքից, բայց Կույրը հաստատ չի տեսնում, իսկ Սֆինքսն իմաստուն և առեղծվածային է: Տաբակին, իհարկե, շնագայլ չէ, թեև սիրում է օգուտ քաղել ուրիշների բարիքներից: Տանը յուրաքանչյուրն ունի իր մականունը, և ամեն ոք մեկ օրում ապրել է այնտեղ այնքան բուռն և հագեցած իրադարձություններ, որ մենք՝ Արտաքին աշխարհում ապրողներս, շատ հաճախ նույնիսկ մի ամբողջ կյանքի ընթացքում չենք հասցնում ապրել, զգալ ու անցնել այդքան թոհուբոհով: Տունը յուրքանչյուրին ընդունում կամ մերժում էր յուրովի: Այն ամփոփում էր բազմաթիվ գաղտնիքներ, իսկ տարօրինակ «կմախքները պահարաններում» անտեսանելի աշխարհի ամենահասկանալի անկյունն են, որտեղ Արտաքին աշխարհից ոչ ոք մուտք չունի, որտեղ դադարում են գործել տարածություն-ժամանակի սովորական օրենքները:


Տունը շատ ավելին է, քան պարզապես գիշերօթիկ դպրոց, որտեղ ապրում են ծնողներից լքված երեխաներ: Տունը նրանց առանձին տիեզերքն է:

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-906-7

Էջեր:

344

Տպագրություն:

Սև-սպիտակ

Շապիկ:

Կոշտ կազմ

Հրատարակության տարեթիվ:

2023

Հեղինակ:

Մարիամ Պետրոսյան

Թարգմանիչ:

Մարգարետ Ասլանյան

Չափսեր:

14.5 x 20 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

510 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու