

Թոմաս Ս․ Ֆոսթեր / Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես
5500 AMD
- Կոդ910
Տողատակերը կարդալու վառ ու հետաքրքրաշարժ ուղեցույց։
Թոմաս Ֆոսթերի դասական ձեռնարկի՝ մանրակրկիտ վերանայված և թարմացված այս հրատարակությունը վառ ու հետաքրքիր ուղեցույց է գրականության ու գեղարվեստականության հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ սիմվոլների, թեմաների և կոնտեքստի։ Այն ցույց է տալիս, թե ինչպես ամենօրյա ընթերցանությունը դարձնել ավելի հաճելի և օգտակար։
Թեպետ գրքերը հիմնականում հաճույքով ընթերցվում են սյուժեի համար, դրանց տեքստերում հաճախ ավելի խոր գրական իմաստ է ամփոփվում։ «Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես» գիրքն օգնում է մեզ բացահայտելու այդ թաքնված ճշմարտությունները՝ գրականությանը նայելով գերպրոֆեսիոնալ ընթերցողի՝ համալսարանական դասախոսի աչքերով։
Ի՞նչ է նշանակում, երբ գրական հերոսը միայնակ քայլում է փոշոտ արահետով։ Երբ խմիչք է փոխանցում իր ուղեկցին։ Երբ մինչև ոսկորները թրջվում է հանկարծահաս հորդ անձրևից։ Հիմնական թեմաներից մինչև գրական մոդելներ, շարադրանքի մեթոդներ և կաղապարներ․ Թոմաս Ֆոսթերը տալիս է գրականության լայն պատկերը՝ մի աշխարհի, որտեղ ճանապարհը տանում է փնտրտուքների, համատեղ հացկերույթը կարող է նշանակել ընդհանրություն, և անձրևը՝ լինել մաքրող կամ կործանիչ, այլ ոչ պարզապես ջրային ցնցուղ։
Այս լրամշակված հրատարակությունն ընդգրկում է նոր գլուխներ, ներածություն ու վերջաբան և պարունակում է դրույթներ, որոնք Ֆոսթերը զարգացրել է վերջին տասնամյակի ընթացքում։
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-706-3 | 
| Էջեր: | 272 | 
| Տպագրություն: | Սև-սպիտակ | 
| Հրատարակության տարեթիվ: | 2021 | 
| Շապիկ: | Կոշտ կազմ | 
| Հեղինակ: | Թոմաս Ս․ Ֆոսթեր | 
| Թարգմանիչ: | Աստղիկ Աթաբեկյան | 
| Չափսեր: | 16.5 x 24 սմ | 
| Լեզու: | Հայերեն | 
| Քաշ: | 630 գրամ | 
 
                                 
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                  