• Մուտք
  • Գրանցվել
x
x

Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)

4000 AMD

  • Կոդ804
Առկա չէ
24 բացիկներում տեղ են գտել Լևոն Լաճիկյանի գծանկարները՝ ընդհանուր պատկերացում տալով հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերի մասին։ Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել՝ դիտողին համակելով հոգևոր-զգացական տրամադրությամբ։ Գեղազարդ յուրաքանչյուր բացիկ գեղարվեստականից զատ ունի նաև ճանաչողական նշանակություն՝ շնորհիվ դրանց դարձերեսին զետեղված հակիրճ նկարագրականների։

Ճարտարապետությունը երկար ու ձիգ դարեր եղել է հայ մշակույթի կարևորագույն բնագավառը։ Սկսած մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից, երբ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ ընդգրկվեց մշակութային մեկ ընդհանրության մեջ, աստիճանաբար սկսեցին կազմավորվել կառուցողականզորեղ ավանդույթներ։Հայկական ճարտարապետության ազգային կերպարը, սակայն, ձևավորվեց վաղ միջնադարում, երբ 301թ․ Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Ըստ հայ հնագույն պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը, ավերելով հեթանոսական տաճարները, նրանց մեծ մասի տեղում կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցիները՝ դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ։Արդեն IV-V դդ․ Հայաստանում ձևավորվեցին և VII դարում լայն տարածում ստացան կենտրոնագմբեթ եկեղեցիների բազմաթիվ տիպեր։ Այդ դարն, իրավամբ, համարվում է հայ ճարտարապետության Ոսկե դարը, երբ ստեղծվեցին Մաստարայի, Պտղնիի, Արուճի, Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե և Սբ․ Գայանե եկեղեցիները, Բագավանի ու Թալինի տաճարները, Հառիճավանքը և, իհարկե, հայկական ճարտարապետության գլուծգործոց Զվարթնոց տաճարը։

Զարգացած միջնադարի (IX-XIVդդ․) Հայաստանում ի հայտ են գալիս Անիի, Լոռու, Սյունիքի և Վասպուրականի ճարտարապետական դպրոցները, ասպարեզ իջնում Տրդատի, Մանվելի, Սիրանեսի ու Մոմիկի նման համբավավոր ճարտարապետներ։

Անթիվ-անհամար են մեր միջնադարյան եկեղեցիները։ Դարերի ընթացքում դրանք ենթարկվել են այն բոլոր փորձություններին, ինչ ողջ Հայաստանը և հայ ժողովուրդը․ քանդվել են, ավերվել հիմնահատակ, ապա և վերականգնվել ու նորոգվել՝ ծնունդ տալով նորերին նաև Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Իրենց բացառիկությամբ դրանցից շատերը դուրս են եկել ազգային մշակույթի շրջանակներից և դարձել համաքրիստոնեական ճարտարապետության ու արվեստի գլուխգործոցներ։
Հատկանիշներ
Էջեր:

25

Տպագրություն:

Երկգույն

Հրատարակության տարեթիվ:

2020

Շապիկ:

Փափուկ կազմ

Կազմող:

Մարիամ Լաճիկյան

Չափսեր:

16.5 x 12 սմ

Լեզու:

Հայերեն, անգլերեն

Քաշ:

170 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու