

Լուսի Մոդ Մոնթգոմերի / Աննան Ավոնլեայում
4400 AMD
- Կոդ1044
Ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևակայական աշխարհի դռները, ուր միայն երազկոտ հոգիները կարող են իրական երջանկություն գտնել:
Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին: Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-946-3 |
| Էջեր: | 344 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Լուսի Մոդ Մոնթգոմերի |
| Թարգմանիչ: | Հայկանուշ Շարուրյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 400 գրամ |