

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեն պաշտպանվում է
3300 AMD
- Կոդ1249
Կեսգիշերին Մեգրեն պատասխանում է մի երիտասարդ կնոջ հեռախոսազանգին, ու որոշ ժամանակ անց պարզվում է, որ մեղադրվում է այդ կնոջը բռնաբարելու մեջ:
Կոմիսար Մեգրեին զրպարտել են, ըստ երևույթին, նրան արագ պաշտոնանկ անելու համար: Ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ հանգիստ չի տալիս կոմիսարը, որի թոշակի անցնելուն մնացել է ընդամենը երեք տարի: Չնայած իր ճանապարհին կանգնած բոլոր արգելքներին ու խոչընդոտներին՝ նա չի հանգստանա, քանի դեռ չի պարզել՝ ով է սկսել այդ կեղտոտ խաղը, չի հանգստանա, մինչև չմաքրի իր անունն ու չպարզի՝ ինչ է տեղի ունեցել այդ գիշեր:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-038-9 |
| Էջեր: | 152 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ժորժ Սիմենոն |
| Թարգմանիչ: | Նվարդ Վարդանյան |
| Լեզու: | Հայերեն |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Դիզայնը: | Արաբո Սարգսյան |
| Քաշ: | 200 գրամ |