

Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ Քեռու հեքիաթները
4900 AMD
- Կոդ990
Ճանապարհորդության ընթացքում նրանք անցնում են աստղաբույլերի ու միգամածությունների միջով և օրվա վերջում ի մի են բերում իրենց տպավորությունները: Եվ ամեն օրվա վերջում Քրիստ Քեռին Մոխին ու Դմբլդոխին պատմում է հեքիաթներ իրենց հեռավոր, Երկիր Մոլորակում գտնվող հարազատ ու կարոտած Հայաստան Աշխարհից:
Եկեք մենք էլ տեղ զբաղեցնենք ՀոպլաԹիռում, միանանք Մոխին ու Դմբլդոխին և նրանց հետ միասին լսենք Քրիստ Քեռու զարմանահրաշ հեքիաթները Չղջիկ Սմբատի, Օդաչու Ռաֆայելի, Պարոն Գնելի, Քար Երեմի, Կատու Նորայրի, Գայլ Սուքիասի, Ցանկապատ Ցոլակի, Դռնապան Սեթի ու Մթի և մնացած բոլոր բոլորի մասին:
Դե, հարմար տեղավորվեք մեծ արագությամբ սլացող Հոպլաթիռի տիեզերական բազկաթոռներում և ուշադիր լսեք մեկը մյուսից հետաքրքիր ու զվարճալի հեքիաթները: Հոպլա՜:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-864-0 |
| Էջեր: | 136 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Քրիստ Մանարյան |
| Նկարազարդող: | Լիլիթ Մանարյան |
| Չափսեր: | 17 x 24.5 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 510 գրամ |