

Կարդա եւ գունավորիր 1 / Թե ինչու… Հեքիաթներ կենդանիների մասին
350 AMD
- Կոդ598
Տասնամյա սիրով ու նվիրումով
Սոֆի Ճուղուրյանին, ում համար հյուսել եմ այս հեքիաթները
Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին
Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ:Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան: Նախ, հեքիաթների հերոսները բացառապես կենդանիներ են, բոլորիս հայտնի թե՛ վայրի և թե՛ ընտանի, որոնք ընկնում են բարդ իրավիճակների մեջ, բայց հեքիաթներին համահունչ՝ ի վերջո ցանկալի ելքեր են ունենում: Բացի այդ, որը մեզ համար ամենակարևորն է, ցանկացել ենք հեքիաթների միջոցով փոքր-ինչ ուսուցողական տեղեկատվություն տալ մեր փոքրիկներին՝ կենդանիների վարքի, իրենց օգտակարության, կենսակերպի մասին:
Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, իսկ այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր փոքրիկներին ոչ միայն տեղափոխելու հեքիաթային միջավայր, այլև փոքր-ինչ ծանոթացնելու կենդանական աշխարհի իրական կյանքին: Հատկանշական է նաև այն, որ հեքիաթների նկարազարդումը կատարել է իմ դուստրը՝ Սոֆի Ճուղուրյանը, որին ես մանուկ հասակում պատմել եմ այս հեքիաթները, իսկ հիմա, ժողովածուի տեսքով, նվիրում եմ իր տասնամյակին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-983-7 | 
| Էջեր: | 32 | 
| Տպագրություն: | Սև-սպիտակ | 
| Հրատարակության տարեթիվ: | 2020 | 
| Շապիկ: | Փափուկ կազմ | 
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի | 
| Չափսեր: | 16.5 x 24 սմ | 
| Լեզու: | Հայերեն | 
| Քաշ: | 110 գրամ | 
 
                                 
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                   
 
                                                                  