• Մուտք
  • Գրանցվել
x
x

Հայկական տարազ / Պատկերազարդ ալբոմ

9900 AMD

  • Կոդ1024
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Նկարիչ Գևորգ Բրուտյանի ստեղծած հայկական տարազի պատկերազարդ ալբոմը (1942–1952 թթ.) իր տեսակի մեջ առաջին աշխատությունն է, որը, սակայն հայ ընթերցողին հասանելի դարձավ միայն 2022 թվականին՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության շնորհիվ։ 


Ալբոմում ներկայացված են Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը գործածված հայկական տարազները՝ ըստ տարբեր գավառների և խավերի։


Ալբոմն ստեղծելիս Գ. Բրուտյանն օգտվել է հնագիտական, մանրանկարչական, պատմագրական և այլ գիտական աղբյուրներից, քանդակապատկերներից, թանգարանային նմուշներից ու գեղանկարչական ստեղծագործություններից։ 


Ժողովածուի առաջին բաժնում ընդգրկված են պատմական տարազները` ժամանակագրական կարգով, երկրորդ բաժնում զետեղված են ազգագրական բնույթի տարազները, իսկ երրորդ բաժնում տեղ են գտել տարբեր երկրներում բարձր դիրքի հասած հայ պետական, ռազմական գործիչների, պաշտոնյաների, վաճառականների հագուստները, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ծիսական հանդերձանքը։

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-887-9

Էջեր:

120

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2022

Շապիկ:

Կոշտ կազմ

Հեղինակ:

Գևորգ Բրուտյան

Կազմող:

Գնել Բրուտյան

Չափսեր:

21 x 28 սմ

Լեզու:

Հայերեն, անգլերեն

Քաշ:

760 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու