Menu
Your Cart

Սասնա Ծռեր (հայերեն և ֆրանսերեն)

Սասնա Ծռեր (հայերեն և ֆրանսերեն)
Սասնա Ծռեր (հայերեն և ֆրանսերեն)
Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը:
Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կ. Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, որոնք պարզաբանում են հատուկ և աշխարհագրական անունները, պատմական իրողությունները, ժողովրդական որոշ ծեսերի առանձնահատկություններն ու ծագումը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտոր Ա. Սահակյանի հոդվածը անվանի գիտնական Կ. Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:
Գիրքը նախատեսված է էպոսագետ-բանագետների և ընթերցող լայն շրջանների համար:

Հայ ժողովրդական վեպերից ամենաներկայանալի վիճակով պահպանվել է միայն «Սասնա ծռերը», որպես իր ժանրի եզակի էթնո-մշակութային արժեք համաշխարհային հոգևոր գանձարանում: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: 
 
Հատկանիշներ
Թարգմանությունը Աիդա Չարխչյան
Կազմող (ներ) Կարապետ Մելիք- Օհանջանյան
Լեզու Հայերեն, ֆրանսերեն
Էջաքանակ 724+նկարներ
Հրատ. տարեթիվ 2015
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-52-902-8
Կազմ Կոշտ
Չափս 21 x 30 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
15000 AMD